ԻՊ-Ն ստանձնել է Մանիլայի հյուրանոցում իրականացված հարձակման պատասխանատվությունը
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Resorts World Manila հյուրանոցային համալիրի մոտ իրականացված հարձակման պատասխանատվությունը:
Ինչպես հայտնում է Russia Today գործակալությունը, ավելի վաղ ականատեսները հաղորդում էին միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցային համալիրի մոտ հնչող պայթյունների և կրակոցների մասին:
Գործակալության թղթակցի հաղորդմամբ` հյուրանոցում արևմտյան զբոսաշրջիկներ են բնակվում:
Նախնական տվյալների համաձայն` հարձակման հետևանքով առնվազն 25 մարդ է տուժել: