Կիևում վնասազերծել են Պուտինի դեմ մահափորձի կազմակերպման կասկածյալին
Международные новостиԿիևում հրազենային վնասվածքներ են ստացել Չեչնիայի քաղաքացի Ադամ Օսմաևը, որին կասկածում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ, և նրան կրակող տղամարդը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ խոսնակ Արտեմ Շևչենկոյին:
Հաղորդվում է, որ կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: ՆԳՆ խոսնակի հաղորդմամբ` Ադամ Օսմաևը և մյուս անձը, ում մոտ ուկրաինական անձնագիր է հայտնաբերվել և ում ինքնությունը պարզվում է, վիրավոր են: Բժիշկների տվյալներով` նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Դեպքի վայրում երեք ատրճանակ է հայտնաբերվել:
Նշվում է, որ մահափորձի պահին Օսմաևի կողքին նրա կինն է եղել, որն էլ վիրավորել է ամուսնուն կրակողին:
Հետաքննությունը որպես հանցագործության հիմնական տարբերակ դիտարկում է «ամուսինների հայրենասիրական դիրքորոշումը Ուկրաինայի հարցով»: