Պայթյուն Սաուդյան Արաբիայում. զոհեր կան
Международные новостиՍաուդյան Արաբիայի արեւելքում ավտոմեքենա է պայթել: Զոհվել են մեքենայում գտնվող երկու անձինք, որոնք հետախուզման մեջ էին: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է երկրի արեւելքում: Ավտոմեքենայում հրազեն եւ պայթուցիկներ են եղել: Այլ տուժածներ չկան: Իրավապահները հետաքննություն են սկսել: