Ելակը կարող է կանխարգելել քաղցկեղը
LifestyleԵլակի ամենօրյա օգտագործումը սննդակարգում կպաշտպանի քաղցկեղից։
Ելակի հատկությունների հերթական հետազոտությունները ցույց են տվել, որ ելակը բարենպաստ ազդեցություն ունի մարսողական համակարգի վրա և ազդում է քաղցկեղի բջիջների զարգացման վրա։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կես տարվա ընթացքում ամեն օր ելակի ներառումը սննդակարգում լավ պրոֆիլակտիկա է մարսողական համակարգի քաղկեղից խուսափելու համար։
Ավելի վաղ ամերիկյան գիտնականները հետազոտություններ են իրականացրել մկների վրա, և փորձը ցույց է տվել, որ ելակը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների զարգացումը։