Ձախ Հարութը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, երևանյան մենահամերգից հետո դեռևս չի մեկնել ԱՄՆ։ Օգտվելով Հայաստանում լինելու հնարավորությունից` երգիչը նաև տեսահոլովակ է նկարահանել, որի լուսանկարները Tert.am Life–ը ներկայացնում է իր ընթերցողներին։
Տեսահոլովակի համար ընտրված երգը հայտնի «Թե աչքերս քեզ որոնեն» ստեղծագործությունն է, որի երաժշտության հեղինակը Լևոն Սևանն է, խոսքերինը` Սիլվա Կապուտիկյանը։ Այսպիսով` երգիչը նոր շունչ է տալիս հին երգին:
Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:
Տեսահոլովակը մի քանի օրից ներկայացվելու է Հայաստանում և Լոս Անջելեսում՝ հունիսի 18-ին Ձախ Հարութի լոսանջելեսյան համերգին ընդառաջ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: