Ինչի՞ է «ընդունակ» բազուկի հյութը
LifestyleԻնչպես բոլոր բանջարեղենները, բազուկը նույնպես աչքի է ընկնում իր օգտակար հատկություններով: Իսպանացի գիտնականները հայտնաբերել են բազուկի թարմ հյութի օգտակար հատկությունները:
Օգտակար հատկությունները բացահայտելու համար նրանք փորձ են իրականացրել, որի արդյունքում 99% կանանց բազուկի հյութն ազատել է «կրիտիկական օրերի» ցավերից: Բազուկի հյութը գերազանցել է ցավազրկողների ազդեցությանը: Բազուկի հյութի մեջ պարունակվող բետանինը և երկաթը նպաստում են ներքին օրգանների թուլացմանը, ինչն իր հերթին ցավը մեղմացնում է: Գիտնականները հավաստիացնում են, որ բազուկի հյութը կարելի է օգտագործել որպես ցավազրկող, քանի որ այն ոչ մի հակացուցում չունի:
Մինչ այս հայտնի էր նաև բազուկի միզամուղ և հակաբորբոքային, ճնշում իջեցնող, օրգանիզմը մաքրող, փորկապությունը վերացնող, սրտային ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունները բուժող հատկությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: