Ֆեդերիկա Մոգերինին Իրանի հետ միջուկային համակայնագրի կնքման համար արժանացել է Հեսենյան խաղաղության մրցանակի
Международные новостиԽաղաղության Հեսենյան մրցանակի 2017 թվականի դափնեկիր է դարձել ԵՄ արտաքին քաղականության և անվտանգության հարցերով գերագույն եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, մրցանակի հոգաբարձուների խորհուրդը, որում ընդգրկված են խաղաղության խնդիրն ուսումնասիրող գերմանական առավել ազդեցիկ ինստիտուտների ներկայացուցիչները, ընդգծել է, որ այսպիսով արժանին է մատուցում հանուն խաղաղության պայքարում Մոգերինիի զգալի ավանդի համար: Հատկապես շեշտը դրվում է 2015-ին Իրանի հետ պատմական միջուկային համաձայնագրի ստորագրմանն ուղղված Մոգերինիի ջանքերի վրա:
Ինչպես ասվում է խորհրդի հաղորդագրության մեջ, Ֆեդերիկա Մոգերինիի ղեկավարությամբ հաջողվել է առաջընթացի հասնել «Իրանում միջուկային զենքի ստեղծման ծրագրի շուրջ երկարատև և չափազանց բարդ բանակցություններում»:
Մրցանակը ստեղծվել է 1993-ին` Գերմանիայի Հեսեն դաշնային հողի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդի կողմից: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Մրցանակի հանձնումը տեղի կունենա հուլիսի 19-ին Բրյուսելում: