ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սառը պատերազմից ի վեր ամենավատ մակարդակի վրա են. Պուտին
Международные новости«Որպես ազդեցիկ համաշխարհային գերտերություններ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկխոսություն են պահպանում տարբեր բազմակողմ ձևաչափերի շրջանակներում՝ ՄԱԿ-ում, «20-յակի խմբում», շուտով կլինի Գերմանիայում հանդիպում: Համագործակցում են տարբեր առանցքային, համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, և փառք Աստծո, որ դա կա, որ այդ գործընթացը շարունակվում է»,- ասել է Պուտինը:
Ընդ որում, նրա խոսքով, նախորդ տասնամյակների ընթացքում ձևավորված փոխադարձ համագործակցության հիմքը քանդվել է: Սակայն իրավիճակը, երբ կապերը դադարում են գործել, ձեռնտու չէ ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան բիզնեսին: Պուտինը նշել է, որ ամուր երկկողմ առևտրային կապերը կարող են պաշտպանել քաղաքական իրավիճակի տատանումներից: