Ինչպես պատրաստել խեցգետինը, որպեսզի այն շատ համեղ ստացվի
LifestyleBlognews.am-ը գրում է.
Բաղադրիչներ՝
- Խեցգետիններ` 1 կգ
- Կիտրոն` 1 հատ
- Սխտոր` 2 պճեղ
- Դափնու տերև` 5 հատ
- Հատիկավոր պղպեղ
- Սամիթ
- Խոշոր աղ
- Գազար` 2 հատ
Պատրաստման եղանակը՝
Բացի խեցգետիններից` բոլոր բաղադրիչները դնել ջրի մեջ և եփել աղի ջրով:
Ապա ավելացնել խեցգետինները և եփել մինչ պատրաստ լինելը:
Շնորհիվ ստացված աղաջրի արդյունքում խեցգետինները ստացվում են անպատմելի համեղ, ախորժելի և բուրավետ:
