Հաքերները Բահրեյնի ԱԳ նախարարի թվիթերյան էջում թագավորական ընտանիքին ուղղված սպառնալիքներ են տեղադրել
Международные новостиՀաքերները կոտրել են Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալեդ ալ Խալիֆայի թվիթերյան էջն ու թագավորական ընտանիքին ուղղված սպառնալիքներ տեղադրել այնտեղ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով՝ РИА Новости-ն, թվիթերյան էջում հաքերները տեղադրել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցից մի քանիսը պարունակել են շիական ընդդիմադիր «Մուխթարի բրիգադներ» խմբավորման լոգոտիպը: Associated Press-ը գրում է, որ խմբավորման աջակիցները սոցցանցերով կոչ են արել դեմ գնալ Բահրեյնի իշխանություններին եւ անվտանգության ուժերին, ինչպես նաեւ հարձակվել են ոստիկանների վրա։
Բահրեյնի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել կատարվածը։