Քրդերը հայտարարել են առաջիկա օրերին Ռաքքայի ուղղությամբ գրոհ սկսելու մասին
Международные новостиՔրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հայտարարել են «առաջիկա օրերին սիրիական Ռաքքայի ուղղությամբ գրոհ սկսելու մասին. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Զորքերը հասել են քաղաքի մատույցներին: Մասշտաբային գործողությունը կմեկնարկի առաջիկա օրերին»,-ասված է քրդերի ազգային ինքնապաշտպանական ստորաբաժանումների ներկայացուցիչների տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն սկսել է զենքի մատակարարումը սիրիացի քրդերին՝ Ռաքքայի ուղղությամբ գրոհ սկսելու համար:
Հայտնի էր դարձել նաև, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ էր իրականացրել սիրիական քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 43 խաղաղ բնակիչ:
Ռաքքան համարվում է Սիրիայի և Իրաքի տարածքներում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքը: