Ֆրանսիան և Հնդկաստանը կհամագործակցեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ պայմանավորվել են, որ իրենց երկրները կհամագործակցեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:
Ինչպես ընդգծում է Reuters գործակալությունը, այս հայտարարությունն արվել է Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշումից օրեր անց:
Մոդին, ում երկիրն արտանետումների առումով աշխարհում երրորդ խոշորագույնն է, Ռուսաստանում ուրբաթ կայացած տնտեսական համաժողովի ժամանակ հայտնել է, որ կշարունակի աջակցել 2015-ին Փարիզում կնքված պայմանագրի իրագործմանը` անկախ Թրամփի որոշումից:
«Շրջակա միջավայրի և մայր մոլորակի պաշտպանությունը հավատի գործ է», - ասել է Հնդկաստանի վարչապետը Փարիզում Մակրոնի հետ համատեղ ասուլիսում: