Մալթայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվում` վարչապետի` կոռուպցիոն սկադալի մեջ հայտնվելու պատճառով
Международные новостиՄալթայում շաբաթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում:
Ինչպես գրում է Корреспондент-ը, վարչապետ Ջոզեֆ Մուսկատը, որը քննադատության կենտրոնում էր հայտնվել կոռուպցիոն սկանդալի պատճառով, հույս ունի, որ 342 000 գրանցված ընտրողների մեծամասնությունը թույլ կտա իրեն կրկին զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը:
Մայիսի սկզբին ձախակենտրոն քաղաքական գործիչը արտահերթ ընտրություններ էր հայտարարել այն բանից հետո, երբ իրեն և իր կնոջը մեղադրել էին օֆշորային ընկերությունների մասին «պանամական դոսյեի» շուրջ ծագած սկանդալին ներգրավված լինելու մեջ:
Նշենք, որ ԵՄ նախագահող Մալթայի վարչապետին մեղադրում են Ալիևների ընտանիքի հետ օֆշորային գործարքներ կնքելու մեջ: Ինչպես ավելի վաղ բացահայտել էին մալթացի լրագրողները, Իլհամ Ալիևի դստերը պատկանող Al Sahra FZCO ընկերության կազմում ընգրկված Pilatus-ի բանկային հաշվից պարբերաբար վարկերի տեսքով փոխանցումներ են իրականացվել Պանամայում գրանցված «Էգրանտ» գաղտնի ընկերությանը, որի սեփականատերը Մալթայի վարչապետի կինն է: