Հալեպ նահանգում մայիսի վերջից ավելի քան հազար ԻՊ զինյալներ են ոչնչացվել
Международные новостиՍիրիական բանակը մայիսի 29-ից ոչնչացրել է ԻՊ խմբավորման 1200 զինյալների Հալեպ նահանգի արեւելքում, հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սիրիական բանակը մայիսի 29-ից մինչեւ հիմա ազատագրել է 22 գյուղեր Հալեպ նահանգի արեւելքում, ոչնչացրել 1200 զինյալների, ոչնչացրել ավելի քան 100 միավոր տեխնիկա, 12 հենակետ, սպանվածներից է ԻՊ մարտական ջոկատի ղեկավար Աբու Հազիֆա Ալ- Լիբին»,- պատմել է աղբյուրը։
Հալեպ նահանգի հյուսիս- արեւելքում, աղբյուրի խոսքով, կառավարական զորքերին նաեւ հաջողվել է ճեղքել ահաբեկիչների պաշտպանության գիծը ու հսկողության տակ վերցննել Աթ Տուվեյխին կարեւոր տեղանքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածը, Հալեպ քաղաք տանող մայրուղիները։