Չինաստանում ջրհեղեղից մոտ 12 000 մարդ է տուժել
Международные новостиՉինական Յունան նահանգում շարունակվող հորդառատ անձրևները ուժեղ ջրհեղեղի պատճառ են դարձել, ինչի հետևանքով տուժել է 11 հազար 800 մարդ։ Այս մասին հայտնում է CCTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ անձրևները շարունակվել են երկու օր և հանգեցրել Դուլուն գետի ջրի մակարդակի բարձրացմանը, ինչի հետևանքով հեղեղվել են ճանապարհներ, ավերվել վեց կամուրջ և մոտ 100 տուն։ Դրանից բացի, վնասվել են էլեկտրահաղորդակցման գծեր և մոտ 40 հեկտար գյուղատնտեսական տարածքներ։
Նշվում է, որ տեղական իշխանությունները վնասված շրջաններից անվնաս վայրեր են տարհանել 482 մարդ։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարների ջոկատները։