Լատվիայում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները
Международные новостиԼատվիայում ավարտվել են տեղական իշխանությունների մարմինների ընտրությունները, ընտրատեղամասերը փակվել են, հայտնում է Delfi-ն։
Ընտրությունների ընթացքում լատվիացիները ընտրել են 1614 պատգամավորների 110 շրջաններում ու ինը խոշոր քաղաքներում։
Ըստ LETA եւ SKDS-ի էքսիթ փոլերի արդյունքների՝ Ռիգայում առաջատար են «Համաձայնություն» ու «Պատիվ է ծառայել Ռիգային» կուսակցությունները՝ 42․90 տոկոսով, հաջորդը՝ ԼՕՌ/ՌԼ կուսակցությունն է՝ 17․01 տոկոսով։ Երրորդ տեղում Նոր պահպանողական կուսակցությունն է ՝ 13․57 տոկոսով։ Մնացածը 10 տոկոսից էլ քիչ ձայներ են հավաքել։
Նշում են, որ արդյունքները հայտնի կդառնան հունիսի 4-ի վաղ առավոտյան։ Ընտրություններին մասնակցությունը արդեն գերազանցել է նախորդ ընտրությունների ցուցանիշը։