ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գործիքն է, որտեղ միայն վասալներ կան. Պուտին
Международные новостиՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի միջազգային քաղաքական գործիքն է, որտեղ չկան դաշնակիցներ, այլ կան միայն վասալներ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:
«Երբ որևէ պետություն դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, նրա համար արդեն բարդ է դիմադրել ՆԱՏՕ-ի երկիր-առաջնորդ ԱՄՆ-ին։ Եվ այնտեղ հեշտորեն կարող են հայտնվել թե հակահրթիռային պաշտպանության համակարգեր, թե նոր բազաներ, թե նոր հարվածային համալիրներ։ Մենք այդ կապակցությամբ բնականաբար ձեռնարկենք հակամիջոցառումներ, ինչն էլ ավելի կլարի իրավիճակը»,- նշել է Պուտինը։
«Մենք այդքան սուր ենք արձագանքում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, քանի որ հասկանում ենք դրա արժեքների բացակայությունն ու մեզ համար այդ կազմակերպության վտանգը։ Բայց մեզ ամենից շատ մտահոգում է որոշումների ընդունման պրակտիկան»,- նշել է ՌԴ նախագահը: