Ընտրությունները Մեծ Բրիտանիայում կանցկացվեն հունիսի 8-ին՝ չնայած ահաբեկչություններին
Международные новостиՉնայած ահաբեկչություններին՝ ընտրությունները Մեծ Բրիտանիայում կկայանան հունիսի 8-ին, ինչպես նախատեսված էր: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն «Ընտրությունները կկայանան հինգշաբթի, ես քվեարկելու եմ հինգշաբթի»,- հայտարարել է Խանը: Քաղաքապետը նշել է, որ տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին հատկապես կարևոր է, որ երկրի քաղաքացիները պահպանեն ժողովրդավարական արժեքները, որոնց սպառնում են ահաբեկիչները Նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել է ավելի քան 40 մարդ Շաբաթ օրը տեղի ժամանակով մոտ 22:00-ին միկրոավտոբուսը դուրս է եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև որսորդական դանակներով զինված տղամարդիկ դուրս են եկել մեքենայից ու հարձակվել անցորդների վրա: Մեծ Բրիտանիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 8-ին՝ կառավարության նախաձեռնությամբ: