Իրանն անպատասխանատու է անվանել Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը
Международные новостиԿլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը վկայում է այդ երկրի անպատասխանատվության մասին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: «Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից դուրս գալը վկայում է համաշխարհային հանրության առաջ ԱՄՆ-ի որևէ պատասխանատվության բացակայության մասին: Այդ գործողությունը կհանգեցնի ԱՄՆ-ի ավելի շատ մեկուսացման, որն առանց այն էլ օր օրի աճում է»,- ասել է իրանցի դիվանագետը: Նա «բացարձակ անընդունելի» է անվանել «ըստ համաձայնագրի պարտավորությունների չկատարումը պետության կողմից, որը երկրորդ տեղում է աշխարհում ջերմոցային գազերի արտանետման մակարդակով և մթնոլորտի գլխավոր աղտոտողներից մեկն է»: «Համաշխարհային հանրությունը պետք է ամերիկյան վարչակազմին հարկադրի խստորեն կատարել ԱՄՆ միջազգային պարտավորությունները Փարիզյան համաձայնագրի համաձայն»,- ասել է Ղասեմին: Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կլիմայի վերաբերյալ 2015 թ. դեկտեմբերի 12-ին ընդունված Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: