Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել լոնդոնյան ահաբեկչության զոհերի համար
Международные новостиԼոնդոնի ոստիկանությունը հայտարարել է բրիտանական մայրաքաղաքում շաբաթ երեկոյան տեղի ունեցած և 7 մարդու կյանք խլած ահաբեկչության գործով 12 կասկածյալի ձերբակալության մասին: Այս մասին հայտնում է BBC-ն: Պարզվել է նաև ահաբեկչության բոլոր երեք իրականացնողների ինքնությունը, սակայն նրանց անունները չեն հրապարակվի մոտ ժամանակներում: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, երեքն էլ սպանվել են: Լոնդոնյան հարձակման զոհերի համար աղոթելու կոչ է արել Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Ելույթ ունենալով Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում` նա կոչ է արել ողջ աշխարհի կաթոլիկներին աղոթել Լոնդոնի համար: