Նոր չինական վիրուսը 250 մլն համակարգիչ է վարակել ողջ աշխարհով մեկ
Международные новостиՆոր Fireball վիրուսն ունակ է կառավարել զոհերի բրաուզները` մեկնարկային էջերն ու որոնողական մեքենաները փոխարինելով կեղծ որոնողական-լրտեսներով: Ինչպես տեղեկացնում է The hacker news-ը, դրանից հետո սկսվում է համակարգչային գործընթացի վերահսկողությունն ու օգտատիրոջ անձնական տվյալների փոխանցումը հաքերներին: Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները վստահ են, որ Fireball վիրուսն ստեղծել են չինացի ծրագրավորողները համացանցային գովազդներից ստացվող շահույթը մեծացնելու համար: Վերլուծության համաձայն` Fireball վիրուսն արդեն տարածվել է ողջ մոլորակով և առնվազն 250 մլն համակարգիչներ է խոցել: Ամենից շատ համակարգիչներ վարակվել են Հնդկաստանում` 25.3 մլն: Դա երկրում առկա բոլոր համակարգիչների 10 տոկոսն է: Այնուհետև հաջորդում են Բրազիլիան` 24.1 մլն համակարգիչներով (9.6%), Մեքսիկան` 16,1 մլն (6.4%), Ինդոնեզիան` 13.1 մլն (5.2%) և ԱՄՆ-ն` 5.5 մլն (2.2%):