Մի քանի սխալ, որոնք անում են տղամարդիկ
LifestyleՄենք բոլորս էլ սխալներ գործում ենք կյանքի ընթացքում, սակայն ոչ բոլորն են ընդունում, որ հենց այդ ժամանակ իրենք սխալ են գործել, իսկ ահա տղամարդկանց բացատրել, որ սխալ է՝ այնքան էլ հեշտ չէ: Տղամարդը. Չի լսում: Հիմնականում տղամարդը երբեք չի լսում իր զուգընկերուհուն, երբ վերջինս ինչ-ինչ պահանջներ է ներկայացնում: Նշանակություն չի տալիս: Անհրաժեշտ է նշանակություն տալ այն բանին, թե ի՞նչ է ուզում զուգընկերուհին կամ ի՞նչն է նրան անհանգստացնում, եթե նույնիսկ հոգու խորքում նրա հետ համաձայն չեք: Չի տեսնում խնդիրները: Պետք է նկատել կողակցի խնդիրները և մի փոքր հետաքրքրվել դրանցով: Դադարում է ռոմանտիկ լինել: Առաջին ամիսներին տղամարդն անհավանական քայլեր է կատարում, ապացուցում իր ընկերուհուն, որ ինքն ամենալավն է աշխարհում: Սակայն մեկ ամիս անց ասպետն անհետանում է, ինչից աղջիկները շատ են տառապում: Նրանց համար հարաբերություններում ինչ-որ բան սկսում է պակասել: Համեմատում է: Երբեմն ֆանտազիայի պակասի պատճառով, երբ տղամարդն ինչ-որ բան է ցանկանում բացատրել ընկերուհուն, համեմատում է նրան այլ աղջիկների հետ, ինչը կարող է բերել անդառնալի հետևանքների: Դու ոչինչ չես անում: Տղամարդիկ չեն հասկանում, որ տնային գործերից ևս կինը կարող է հոգնել: Չափից դուրս խանդը: Կինը նյարդայնանում է, երբ տղամարդը խանդում է, սակայն այն իրոք զայրացնում է, երբ այդ խանդն անհիմն է: Չի իրականացնում խոստումները: Կանայք հավատում են խոսքերին: Անհրաժեշտ է պահել տված խոսքը: