Քյոլնում արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից
Международные новостиԳերմանական Քյոլն քաղաքում արագընթաց միջքաղաքային գնացքը դուրս է եկել գծերից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Գնացքում եղել է միայն մեքենավարը, նա չի տուժել: Հաղորդվում է, որ դեպքի պատճառով արգելափակվել են երկաթուղային ճանապարհները: Երկաթուղային հաղորդակցությունը մասամբ դադարեցվել է: