Ոստիկանությունը մի քանի մարդու Է ձերբակալել Լոնդոնում կատարված ահաբեկչության կապակցությամբ
Международные новостиԲրիտանական ոստիկանությունը Լոնդոնի ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով հունիսի 5-ի առավոտյան մի քանի մարդու Է ձերբակալել մայրաքաղաքի արեւելյան մասում կատարված խուզարկություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Ձերբակալվածների ստույգ թիվը չի նշվում: Ավելի վաղ Սքոթլենդ Յարդը հայտնել Է, որ հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել Լոնդոնի արեւելյան մասում, մասնավորապես, Նյուեմի եւ Բարքինգի շրջաններում: Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կանցկացնի COBRA արտակարգ կառավարական կոմիտեի նիստ՝ քննարկելու հետագա գործողությունները ի պատասխան ահաբեկչական գործողության: Հունիսի լույս 4-ի գիշերը ֆուրգոնը վրաերթի Է ենթարկել հետիոտների Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոնյան կամրջի շրջանում: Ֆուրգոնը վարող չարագործները հասել են մինչեւ Բորո մարկետ շուկա, որտեղ դուրս են եկել ավտոմեքենայից եւ սկսել դանակներով հարձակվել անցորդների վրա:
Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել Է որպես ահաբեկչական գործողություն: Վերջին տվյալներով՝ յոթ մարդ զոհվել Է, 48-ը՝ հոսպիտալացվել, նրանցից 21-ի վիճակն օրհասական Է: Հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից: Զոհվածների մեջ են երկու օտարերկրացիներ՝ Ֆրանսիայի եւ Կանադայի քաղաքացիներ: Վիրավորների թվում կան ոստիկանության չորս աշխատակիցներ:
Ոստիկանությունը հայտնել Է, որ հարձակվողները եղել են երեքը, նրանք բոլորն սպանվել են պատահարի վայր ժամանած ոստիկանների կողմից: Հետաքննությունը նույնականացրել Է երեք հարձակվողներին, բայց նրանց անուններն առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: