Մինչեւ տարեվերջ Լիտվան ցանկապատ կկառուցի ՌԴ-ի հետ սահմանին
Международные новостиԼիտվայի եւ Ռուսաստանի հետ սահմանին սկսվել է սահմանային ցանկապատի կառուցումը։ «Մինչեւ տարեվերջ սահմանայինն ցանկապատը կկառուցվի: Այն 44.6 մետր երկարություն կունենա»,- հայտնել է Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայությունը։
Ցանկապատը կառուցվում է Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայության եւ Gintreja ընկերության միջեւ պայմանագրի հիման վրա՝ պետական ցամաքային սահմանին։ Աշխատանքների համար անհրաժեշտ 1 մլն 335 հազար եվրոն հատկացվել է Լիտվայի պետբյուջեից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Հաղորդագրությունում ասվում է, որ ՌԴ Կալինինգրադի մարզի պետական սահմանի երկայնքով շուրջ երկու մետր բարձրությամբ մետաղե ցանկապատ է կառուցվում։ Նախատեսվում է այն ավարտել մինչեւ դեկտեմբերի 20-ը։
Նշվում է, որ մետաղե ցանկապատը կառուցվում է մաքսանենգությունը կանխելու եւ ապօրինի միգրացիայից պաշտպանվելու նպատակով։