Երգչուհի Զառան համերգից հետո հիվանդանոցում է հայտնվել
LifestyleԵրգչուհի Զառան կոմպոզիտոր Եվգենի Դոգայի հոբելյանին նվիրված երեկոյի ընթացքում ելույթից հետո հիվանդանոցում է հայտնվել, հաղորդում է «Дни»-ն:

Զառան խոստովանել է, որ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի հանգստին:
Իր առողջական վիճակի մասին նա պատմել է Instagram-ում:
«Հարազատնե՛րս, շնորհակալություն աջակցության եւ բարեմաղթանքների համար: Հասկացա, որ երկաթյա մարդ չեմ եւ պետք է ավելի շատ հանգստանամ: Բայց գործը չի սպասում»,- գրել է երգչուհին:

Չնայած որոշ ժամանակ կաթիլայինի տակ անցկացնելու անհրաժեշտությանը, Զառան առաջիկայում եւս մի քանի ելույթ է ծրագրում, որոնցից մեկը, դատելով լուսանկարներից, Նյու Յորքում է անցկացվելու: