Ե՞րբ է զույգերի միջև ռոմանտիկան տեղի տալիս
LifestyleԵվրոպացի բժիշկները ուսումնասիրել և պարզել են ամուսնական կյանքում ռոմանտիկ հարաբերությունների տևողությունը։ Նախկինում տարածված կարծիք կար, որ ռոմանտիկ զգացմունքները զույգերի միջև վերանում են ամուսնանալուց 7 տարի հետո։
Վերջին շրջանում սոցիոլոգների անցկացրած հարցման արդյունքում, որն անցկացվել է 3000 տղամարդկանց ու կանանց շրջանում, պարզվել է, որ ռոմանտիզմը զույգին լքում է ամուսնանալուց 10 տարի 11 ամիս հետո։
Հարցվածների 1/3–ը կարծում է, որ ռոմանտիզմն անհետանում է այն պատճառով, որ ամուսինները դադարում են միմյանց նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերել, 12%–ը կարծում է, որ պատճառը հաճոյախոսությունների բացակայությունն է, և միայն 5%–ն է հիասթափվել զուգընկերոջ սեքսուալ ունակություններից։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: