Աշխարհն ավելի վտանգավոր Է դարձել. Փենս
Международные новостиԱշխարհն ավելի վտանգավոր Է դարձել, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակներից ի վեր երբեւԷ՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի փոխնագահ Մայքլ Փենսը՝ հունիսի 5-ին ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում:
«Միջազգային սահմաններն ուժով վերաձեւելու Ռուսաստանի փորձերից մինչեւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու Իրանի փորձերն ու ահաբեկչության գլոբալ սպառնալիքը, որը կարող Է մարդկանց խոցել ամենուրեք: Ինչպես եւեւում Է՝ աշխարհն անհամեմատ ավելի վտանգավոր Է դարձել, քան շուրջ քառոդ դար առաջ կոմունիզմի անկման ժամանակներից ի վեր երբեւԷ»,- նշել Է Փենսը: Փոխնախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը հետեւում Է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին, ղեկավարվելով դաշինքի կանոնադրության համապատասխան հոդվածով, ըստ որի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը գրոհ Է ամբողջ ռազմական դաշինքի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: