Մտերիմ ընկերուհին կողոպտել է Քլոե Քարդաշյանին
LifestyleՄտերիմ ընկերուհին կողոպտել է Քլոե Քարդաշյանին: Ըստ TMZ-ի՝ հանգստյան օրերին հայուհին Twitter-ում հարցադրում է արել.
«Ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր մտերիմ ընկերը կողոպտել է ձեզ»,- գրել է Քլոեն:

Կայքը որոշել է մանրամասնել պարզել: Արդյունքում՝ Քարդաշյան ընտանիքի մերձավոր աղբյուրները պատմել են, որ խոսքը Քլոեի մտերիմ ընկերուհու մասին է, որին հայուհին ընտանիքի անդամ էր համարում:
«Քլոեն դեռեւս չի դիմել ոստիկանություն, բայց նրա իրավաբաններն արդեն գիտեն խնդրի մասին:

Նրա ծանոթուհին օգտվել է Քլոեի բանկային քարտից, հայտնի ապրանքանիշերի խանութներից գնումներ է կատարել, բայց դրանք չեն հասել Քլոեի զգեստապահարան:
Նույն ծանոթուհին նաեւ հայտնի դիզայներներից զգեստներ է ստացել՝ նախատեսված Քլոեի համար, բայց նա երբեք դրանք չի փոխանցել հայուհուն: Քլոեն դեռ մտածում է՝ պե՞տք է, արդյոք, հայց ներկայացնել արդեն նախկին ընկերուհու դեմ»,- նշել է ներքին աղբյուրը: