Բրեդլի Կուպերը և Իրինա Շեյկը երեխայի ծնունդից հետո ավելի են մտերմացել
LifestyleԵրկու ամիս առաջ ծնվեց Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյկի առաջնեկը: Աստղերն իրենց անձնական կյանքի մասին չեն սիրում պատմել, այդ պատճառով էլ մամուլը փորձում է տեղեկություններ ստանալ ընտանիքի մտերիմներից:
Նրանցից մեկը կիսվել է իր տպավորություններով: Այդ անձը խնդրել է իր անունը չհրապարակել և պատմել է, որ երեխայի ծնունդից հետո Բրեդլի Կուպերը և Իրինա Շեյկը ավելի են մտերմացել, նրանք առանց իրար չեն կարողանում ապրել:
Կաննի կինոփառատոնին, օրինակ, Իրինա Շեյկը մենակ էր ժամանել այն պատճառով, որ Կուպերը մասնակցում էր հերթական ֆիլմի նկարահանումներին: Նրանք այդ օրերի ընթացքում տեսակապով անընդհատ զրուցել են միմյանց հետ, իսկ Կուպերը խոստովանել է, որ շատ է կարոտում Իրինային և իրենց փոքրիկին:
Իրինա Շեյկն ու նրա փոքրիկը իրենց շատ լավ են զգում: Երեխային խնամելու հարցում Շեյկին օգնում է նրա մայրը: