TripAdvisor ընկերությունը անվանել է 2017 թ.-ի աշխարհի 10 լավագույն ավիաընկերությունները
LifestyleՀեղինակավոր TripAdvisor զբոսաշրջային հայտնի ընկերությունը վերջերս ներկայացրել է 2017թ. աշխարհի 10 լավագույն ավիաընկերությունների վարկանշային աղյուսակը: Ցուցակը կազմվել է զբոսաշրջիկների տված գնահատականների հիման վրա:
Ինչպես հայտնում է traveller.com կայքը, Travellers’ Choice Awards-ի շրջանակում զբոսաշրջիկները քվեարկել են՝ գնահատելով 12 ամսվա ընթացքում ավիաընկերությունների մատուցած ծառայությունների որակը, փոխադրման արժեքը, ինքնաթիռի հարմարավետությունն ու մաքրությունը, սնունդը և այլն:
Եվ ահա հիմնվելով մարդկանց արձագանքի, գնահատականների ու բովանդակության վրա՝ TripAdvisor-ը կազմեց լավագույն 10 ավիաուղիների վարկանշային ցանկը, որը գլխավորում է արաբական Emirates-ը:
Ստորև Orer.am-ը ներկայացնում է ցանկն ամբողջությամբ.
1. Emirates, Արաբական Միացյալ Էմիրություններ
2. Singapore Airlines, Սինգապուր
3. Azul, Բրազիլիա
4. JetBlue, ԱՄՆ
5. Air New Zealand, Նոր Զելանդիա
6. Korean Air, Հարավային Կորեա
7. Japan Airlines, Ճապոնիա
8. Thai Smile, Թաիլանդ
9. Alaska Airlines, ԱՄՆ
10. Garuda Indonesia, Ինդոնեզիա












