Նոր թրենդ. ինչ է սփիները և ինչու է այն այսքան տարածված. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում տարածվել է Սփիներ կոչվող խաղալիքը: Երեխաները, դեռահասներն ու նույնիսկ մեծերը ցանկանում են ունենալ դրանցից: Այս խաղալիքներն արդեն նորաձև են նաև աստղերի շրջանում: Օրերս մոդել Քենդալ Ջեներին նկարել են Սփիներով խաղալիս:
Շատերին հետաքրքրում է, թե ինչու են այս խաղալիքներն այսքան պահանջված դարձել: Բանն այն է, որ դրանք վերացնում են սթրեսն ու հանգստացնում են: Ինչպես նաև այս խաղալիքները մարզում են ձեռքերի ափերն ու բավականին հետաքրքիր տեսք ունեն:
Այս խաղալիքները ստեղծել է ինժեներ- քիմիկոս Քեթրին Հեթինգերը դեռ 1993 թվականին, սակայն դրանք առավել մեծ ճանաչում են ստացել 2017 թվականին: Այսօր բոլոր երեխաները ցանկանում են ունենալ դրանք, իսկ մեծերն օգտագործում են այս խաղալիքները լիցքաթափվելու և հանգստանալու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: