ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել բելգիացի իսլամիստների հետ մանչեսթրցի մահապարտի կապի մասին
Международные новостиԼիբիական ծագմամբ մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդին, որը 22 մարդ սպանեց Մաչեսթրում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, կապեր Է ունեցել Բելգիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 6-ին հայտնել Է «Լիբր Բելժիք» թերթը՝ վկայակոչելով The New York Times-ի տեղեկատվությունը:
Ինչպես գրել Է հրատարակությունը, Լիբիայում Աբեդին պատրաստություն Է անցել «Իսլամական պետության» տեղական բջիջում, որում զինյալներ են եղել Բելգիայից եւ Ֆրանսիայից:
Աբդելհամիդ Աբաուդը, որին համարում են Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից մեկը, եղել Է նրանց թվում, եւ, ինչպես նշում Է «Լիբր Բելժիքը», նրա մարդկանցից մեկը կապ Էր պահպանում մանչեսթրցի մահապարտի հետ Մեծ Բրիիտանիա նրա վերադառնալուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: