Դալիթան աշխարհահռչակ Pierre Gardin բրենդը ներկայացնելու առաջարկ է ստացել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երիտասարդ երգչուհի Դալիթան մայիսի 28-ից հունիսի 2-ը մասնակցում էր Մալթայում կայացած երաժշտական փառատոնին, որտեղ արժանացել է հատուկ մրցանակի: Ի դեպ՝ Դալիթան արդեն երկրորդ անգամ էր մասնակցում այս մրցույթին, այս անգամ նա որպես հատուկ հյուր է ներկա եղել: Նշենք, որ միջազգային ֆոլկ մոտիվներով այս փառատոնին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Մալթայի, Իսրայելի, Բուլղարիայի, Լատվիայի, Բելոռուսի, Ղազախստանի եւ Թաթարստանի ներկայացուցիչները:
«Փառատոնին կատարեցի հայկական ֆոլկ-մոդեռն երկու երգ՝ Ինգա եւ Անուշ Արշակյանների «Մենք ենք, սարերը մեր», եւ Սիրուշոյի «Հու-հա» երգը, նաեւ ռուսական լեզվով երեք երգ, որոնցից մեկը՝ Առնո Բաբաջանյանի երգացանկից, եւ երկու երգ անգլերենով: Բոլոր երգերն ընտրվել եւ հաստատվել էին կազմակերպիչների կողմից»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դալիթան:
Շարունակությունը՝ այստեղ: