Ереван, 05.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


50 փոքրիկ կանացի հնարքներ, որոնք քեզ ավելի սեքսուալ կդարձնեն

Lifestyle

Որքան էլ քո կյանքն անամպ ու երջանիկ է, լինում են օրեր, երբ, չնայած բոլոր ջանքերին, դու չես կարողանում պահպանել քո սովորական տրամադրությունը. կարծես ինչ-որ մեկը քամած լինի էներգիադ: Իսկ դա անընդունելի հոգեվիճակ է, հատկապես ամռանը, երբ դուք սեքսուալ գրավչության կարիք ունես, ինչպես երբեք: Հոգ չէ. ահա մի շարք փոքրիկ հնարքներ, որոնք կարող են ակնթարթորեն բարձրացնել քո սեքսուալ գրավչությունը: Եվ այսպես` 50 արագ էներգետիկ հնարքներ, և դու անասելի սեքսուալ ես,- գրում է Cosmo-ն:

1. Իհարկե, հասկանում ենք, որ հարմար է ցածր կոշիկներով աշխատանքի գնալը, հատկապես ամռանը: Սակայն շաբաթվա մեջ մի քանի օր անպայման կրիր բարձրակրունկ կոշիկներ: 7 սանտիմետրանոց բարձրակրունկների վրա սեթևեթող գեղեցկուհու կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք: Իսկ ուրիշ ի՞նչ է հարկավոր քո ինքնագնահատականի բարձրացման համար:

2. Ցածրացրու ձայնդ հեռախոսով խոսելիս: Ապացուցված է, որ մենք ավելի խոր և ցածր ձայնով ենք խոսում նրանց հետ, ով մեզ համար կարևոր է: Նման ձայնով խոսելով` քեզ ավելի ցանկալի կզգաս:

3 Քո ներքնազգեստի դարակի խորքում խոտաբույսերով թեյ պահիր: Լավ բուրող ներքնազգեստ կրելն ավելացնում է զգայականությունը:

4. Զմայլվիր մարմնիդ ուրվագծերով` քեզ դիտելով հետևից հայելու մեջ: Այդ անկյունից դու ինքդ քեզ, որպես կանոն, չես տեսնում: Տեսնելով մեջքիդ կորությունն ու գեղեցիկ հետույքդ՝ քեզ ցանկալի կզգաս:

5. Գնա խանութ...
Առանց ներքնազգեստի

6. Մի ժամ անցկացրու սրճարանում գրավիչ բարմենի և մի գավաթ սուրճի ընկերակցությամբ: Ասում են` սուրճն ու ֆլիրտը դրական են ազդում նաև ֆիզիկական ակտիվության վրա:

7. Փոխիր սանրվածքդ: Դա կփոխի քո արտաքին տեսքը, և ողջ օրը կլինես ուշադրության կենտրոնում:

8. Եթե պարտադիր է գուլպաներ կրել աշխատավայրում, զուգագուլպաներ հագիր: Ոչ ոք չի իմանա, որ դրանք մինչև գոտկատեղ չեն հասնում՝ բացի քեզնից... Իսկ դա այնքան սեքսուալ է:

9. Խոսքի մեջ օգտագործիր այնպիսի բառեր, ինչպիսիք են կրքոտ-ն ու գրավիչ-ը:

10. Գրավիչ եղիր նույնիսկ աշխատավայրում: Նստիր կուրծքը դուրս, մեջքն ուղիղ, մեկ ոտքը մյուսին գցած:

11. Օրագիր պահիր: Շաբաթը մի քանի անգամ գրառիր քո երազանքներն ու ապրումները:

12. Կեսօրին արյան շրջանառությունը լավացնելու համար կատարիր մեջքի վարժություն, կատվի նման ճկելով և ուղղելով մեջքը և այնուհետև առաջ մեկնելով ձեռքերը:

13. Ննջարանում կախիր կարմիր վարագույրներ. դրանք կրքոտ մթնոլորտ են հաղորդում:

14. Մի փոքր մթնեցրու լոգարանի լույսերը: Ավելի գրավիչ կզգաս քեզ, եթե, դուրս գալով ցնցուղից, հայտնվես ավելի խորհրդավոր ու մեղմ լույսի ներքո:

16. Օդորակիչից օգտվելու փոխարեն բացիր մեքենայի պատուհանները և թույլ տուր, որպեսզի քեզ զովացնի քամին: Հանդիպման վայր կհասնես քամահարված և քանդված մազերով, որն այնքան գրավիչ է նայվում, հատկապես ամռանը:

17. Օծանելիքի փոխարեն պարանոցիդ և կրծքավանդակիդ մի փոքր անանուխի յուղ քսիր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անանուխի հոտը թարմացնող ազդեցություն ունի:

18. Եթե չես շտապում, զբոսնիր որևէ կենտրոնական փողոցով: Կարող ես ընտրել այնպիսի փողոց, որտեղ շատ են հմայիչ երիտասարդները:

19. Անմիջապես մի ցատկիր անկողնուց: Մի քանի րոպե անցկացրու անկողնում թավալ գալով, գզգզելով մազերդ, բարձը:

20. Նոր հագուստ գնիր։ Ապացուցված է, որ լավ հագուստ ընտրելու փնտրտուքը մարմնին բազմաթիվ դրական էմոցիաներ է հաղորդում:

21. Մերսիր մարմինդ լոսյոնով: Շրջանաձև շարժումները նպաստում են արյան շրջանառությանը, բացի այդ` անչափ էրոտիկ է, երբ դու դիպչում ես ինքդ քո մաշկին:

22. Տատու արա քո ազդրի ներսի կողմում կամ կրծքի վերևում և պատահաբար բարձրացնելով շրջազգեստդ կամ արձակելով վերևի կոճակը` ի ցույց դիր այն: Դու քեզ չարաճճի և ցանկալի կզգաս:

23. Հաշվիր, թե քանի րոպե ես ծախսում ընդմիջման վրա և կրկնապատկիր այն: Ուտելը զգայական հաճույք է, սակայն մեզանից շատերն այնպիսի արագությամբ են կլանում ուտելիքը, որ համն էլ չեն զգում: Դանդաղ ուտելով՝ դու վայելում ես ուտելիքի համը, հոտը, նույնիսկ ձայնը, օրինակ` խնձորի հյութեղ խրթխրթոցը:

24. Հրաժարվիր առավոտյան սրբիչից, երբ դուրս ես գալիս լոգարանից. մազերդ չորացրու և շպարվիր մերկ: Նրանք, ովքեր հանգիստ են տանում սեփական մերկությունը, ավելի լավ սեռական կյանք ունեն:

25.Ցնցուղի տակ մարմնի գել քսելիս օգտագործիր ձեռքերդ, այլ ոչ թե սպունգ: Սեփական ձեռքերով խոնավ մարմինը մերսելը քեզ զգայական հաճույք կպատճառի:


26. Առավոտյան բացիր վարագույրները: Արևի ճառագայթները քեզ միանգամից կարթնացնեն:

27. Մի քանի սանտիմետր մոտ կանգնիր այն հմայիչ տղամարդուն, ով քեզ դուր է գալիս:

28. Ներբեռնիր որևէ նոր երգ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավ երաժշտությունը էներգիա է հաղորդում:

29. Երեկույթ կազմակերպիր
Եթե ուրբաթ առավոտյան կարճ հաղորդագրություն ուղարկես ընկերներիդ` առաջարկելով հանդիպել որևէ վայրում, քննարկման նյութ հաստատ կունենաք. նորահայտ երկրպագուներից խոսելը միշտ էլ հաճելի է:

30. Վերնաշապիկդ հանիր գրգռիչ ձևով: Նախ՝ բարձրացրու մի ազդրդ, այնուհետև ձեռքերդ խաչաձևիր առջևումդ, բռնիր վերնաշապիկիդ ծայրերից և քաշիր:

31. Սառույցով սուրճ խմելուց հետո վերցրու մի սառցե խորանարդիկ և քսիր վզիդ` զովանալու համար:

33. Հոգեբանների կարծիքով՝ լավանդայի և փիրուզագույնի երանգներն օգնում են հանգստացնել գրգռված նյարդերը: Եթե սեքսուալ լինելու համար քեզ պակասում է հանգստությունը, ուրեմն՝ անկողին մտնելիս կրիր այդ գույների ներքնազգեստ:

34. Երբ քեզ թվում է, թե պատի ես դեմ առել, և օրդ առաջ չի գնում, փակիր աչքերդ և որևէ հաճելի բան երևակայիր:

35. Հին սպորտային հագուստը փոխարինիր մարմինը կիպ գրկող տաբատով և տոպով: Դու քեզ այնքան գրավիչ կզգաս, որ չես ուզենա դուրս գալ մարզասրահից:

36. Երբ աթոռից վեր ես կենում, մատներով անցիր ազդրերիդ վրայով` հագուստդ ուղղելու պատրվակով:

37. Ինչ թարմ և հիանալի ես զգում քեզ առավոտյան: Սակայն երեկոյան կողմ այդ թարմությունից ոչինչ մնացած չի լինում: Մի փոքր շուրթերի փայլ օգտագործելով` կվերականգնես գրավչությունդ և ինքնավստահությունդ:

38. Շոկոլադ գնիր: Դանդաղ և հաճույքով վայելած շոկոլադը մեծ էներգիա և ներուժ կհաղորդի:

40. Քո ամենասիրած նկարը միշտ պահիր դրամապանակումդ: Հենց որ կարիք կունենաս վերհիշելու` որքան գեղեցիկ և ցանկալի ես, հանիր և զմայվիր:

41. Բջջայինիդ ձայնն անջատիր ժամը 9-ից հետո: Զանգի ձայնը կարող է անհանգստություն ու անհարմարության զգացողություն պատճառել: Իսկ այսպես դու վստահ ես, որ քեզ ոչ ոք չի «հալածում»:

42. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ավելի շատ հաճույք են ստանում այն գործողություններից, որոնք կատարում ենք ոչ մենակ: Էպիլյացիայի գնա ընկերուհուդ հետ, իսկ հետո կրիր այնպիսի հագուստ, որն ի ցույց կդնի քո հարթ մաշկը:

43. Ժակետի տակից հագիր ժանեկազարդ անթև վերնաշապիկ: Աշխատանքից տուն գնալու ճանապարհին հանիր վերնահագուստդ և զգա, թե ինչպես են արևի տաք ճառագայթները շոյում քո մաշկը:

44. Uովորական ջուրը վերածիր զովացուցիչ ըմպելիքի` նրա մեջ մի քանի շերտ լիմոն գցելով:

45. Աշխատասեղանիդ տակ դիր փոքրիկ փափուկ գորգ: Օրվա ընթացքում հանիր կոշիկներդ և ոտքերդ սահեցրու փափուկ, հաճելի կտորի վրա:

46. Երեկոյան խմիր սառը շամպայն: Գազավորված կիսաչոր խմիչքը լրացուցիչ զգայականություն կհաղորդի անգամ ամենասովորական երեկոյին:

47 .Օրինակ վերցրու Շակիրայից: Երեկոները հեռուստացույցին գամվելու փոխարեն YouTube-ով սալսայի դասեր վերցրու, իսկ հետո զարմացրու սիրելիիդ գեղեցիկ շարժվելու քո ունակությամբ:

48. Բամբակյա բարձի երեսը փոխարինիր սատինով: Ոչ միայն մազերդ երախտապարտ կլինեն քեզ, քանի որ այլևս չեն գզգզվի, այլև սատինի սահունությունն ու սառնությունը հաճելի կլինեն մաշկիդ:

49. Շուրթերիդ թող միշտ խաղա մեղմ խորհրդավոր ժպիտ: Դա քեզ գրավչություն և խորհրդավորություն կհաղորդի:

50. Երբ անձրևում է, մոռացիր անձրևանոցդ... Թող շորերդ թրջվեն ու կպչեն մարմնիդ: Հավատացնում ենք, ցնցող տեսարան է:

Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный