Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հունիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում Պարսից ծոցի երկրների միասնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Թրամփի ուղերձն այն Էր, որ տարածաշրջանում մեզ միասնություն Է հարկավոր ծայրահեղական գաղափարախոսության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու համար: Կարեւոր Է, որ Պարսից ծոցը միասնական լինի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման համար»,- ասել Է ներկայացուցիչը:
Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները եւ Մավրիկիոսը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Հունիսի 6-ին նրանց միացել Է Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Քաթարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:
Քաթարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: