Հրաձգություն Յուտայի դպրոցներից մեկի մոտ. 3 զոհ կա
Международные новостиԱմերիկյան Յուտա նահանգի Սանդի քաղաքում դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 3 մարդ է զոհվել, 2 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանությունը չի հրապարակում զոհերի եւ տուժածների անունները, բայց հայտնի է, որ նրանց թվում դեռահասներ կան: Ըստ տեղեկությունների՝ զոհերի թվում է նաեւ հրաձգության հեղինակը: