Իրանական լրատվամիջոցները հայտնում են ահաբեկչությունների հետևանքով 7 զոհի մասին (լուսանկարներ, տեսանյութեր)
Международные новостиTert.am-ը գրում է.
Իրանական Tasnim գործակալությունը նշել է, որ Իրանի խորհրդարանում, աղբյուրների հաղորդմամբ, յոթ մարդ է սպանվել ահաբեկչական հարձակման հետևանքով, իսկ շենքի վերևի հարկում 4 մարդ պատանդ է պահվում: Անվտանգության ուժերն այդ տեղեկությունը դեռևս չեն հաստատել:
Թեհրանի Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակում գործած զինված անձանցից մեկն էլ, ով պայթեցրել է իրեն, տեղեկությունների համաձայն, կին է եղել: Նա պայթեցրել է իրեն դամբարանի բակում: Այդ մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ հարձակվողներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, իսկ մեկը ցիանիդ է խմել՝ ինքնասպան լինելով:
Գործակալությունը հայտնում է նաև, որ անվտանգության ուժերը փակել են խորհրդարանի հարակից փողոցները՝ փորձելով ձերբակալել խորհրդարանի շենքի ներսում գտնվող զինված անձանց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ