Լավրով. Ռուսաստանը մտահոգված է սիրիական զորքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների առիթով
Международные новостиՍիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներն այդ երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում են: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հատարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ դա ագրեսիայի ակտ է, որը խախտում է Սիրիայի Արաբական հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ուղղված է նրանց դեմ, որոնք ահաբեկիչների դեմ առավել արդյունավետ պայքարող ուժերն են: