Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու Իտալիայի դիրքորոշումը

Политика

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոյի հետ հուլիսի 7-ին Հռոմում կայացած ասուլիսին բարձր է գնահատել ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության վերաբերյալ ընդունված որոշման նախօրեին Իտալիայի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ նրանց կողմից որպես հիմք առաջադրված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Հարգելի նախարար Ալֆանո, հարգելի գործընկեր,
Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ալֆանոյին՝ հրավերի, ջերմ ընդունելության և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը հյուրընկալելու համար: 

Այսօր իմ գործընկերոջ հետ բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, ինչպես նաև միջազգային ձևաչափերի շրջանակներում համագործակցության շուրջ: Չնայած վերջերս ակտիվացել են մեր պետությունների միջև բարձր մակարդակով փոխայցերը, մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ դեռևս առկա է մեծ ներուժ` քաղաքական մեր երկխոսության հետագա զարգացման համար: Այս նպատակով, իմ գործընկերոջ հետ միասին, մասնավորապես ընգծեցինք Հայաստանի արտաքին գործերի և Իտալիայի արտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու կարևորությունը: 

Նախորդ տարի որպես արտաքին գործերի նախարար Նորին գերազանցություն պարոն Ջենտիլոնիի` Հայաստան կատարած այցի ընթացքում մենք միասին համաձայնության եկանք Հայաստան-Իտալիա միջկառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, և ուրախ ենք հանձնաժողովի առաջին նիստն անցկացնել այսօր Հռոմում: Մենք ակնկալում ենք այս ձևաչափով հաջորդ հանդիպումը, որն ուրախ կլինենք հյուրընկալել Հայաստանում, ամփոփել մեր քննարկումների արդյունքներն ու ձեռքբերումները: Ավելին, այս ասուլիսից հետո մենք պատրաստվում ենք անցկացնել հայ-իտալական գործարար համաժողով: Միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը և գործարար համաժողովը նոր հնարավորություններ կստեղծեն մեր տնտեսությունների համար, նոր ոլորտներ կբացահայտեն համագործակցության և ներդրումների համար: 

Ի թիվս այլ ոլորտների, մենք անդրադարձանք նաև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություններին: Անցյալ տարի Նորին գերազանցություն Պաոլո Ջենտիլոնիի հետ մենք ստորագրեցինք համատեղ հայտարարություն՝ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ: Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև այսօր կստորագրվի մշակույթի, կրթության և գիտության ոլորտում համագործակցության գործողությունների ծրագիր՝ նախատեսված 2017-2020 թվականների համար:

Մենք բարձր գնահատեցինք պաշտպանական ոլորտում մեր փոխգործակցությունը, մասնավորապես՝ Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում իտալական զորախմբի կազմում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությունը: 

Քննարկումների ընթացքում մենք կարևորեցինք միջխորհրդարանական կապերի զարգացումը: Երեկ ես հնարավորություն ունեցա հանդիպել Իտալիայի խորհրդարանի մի շարք անդամների հետ: Մենք մտքեր փոխանակեցինք միջխորհրդարանական մակարդակում մեր համագործակցության նոր հնարավորությունների շուրջ: 

Երկուստեք արժևորում ենք ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, և այս հարցը միջկառավարական հանձնաժողովի օրակարգում է:

Նախարար Ալֆանոյի հետ մենք անդրադարձանք Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությանը: Այս աշնանը մենք ակնկալում ենք ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է քաղաքական ակտիվ երկխոսության, բազմաթիվ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև աշխույժ առևտրի և տնտեսական կապերի շրջանակը: 

Հաջորդ տարի ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մենք քննարկեցինք նրա առաջնահերթությունները, ամենակարևոր հարցերը, որոնք ձևավորում են ԵԱՀԿ օրակարգը, և այն մարտահրավերները, որոնց առերեսվում է կազմակերպությունը: 

Մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր արևելքում, Սիրիայում ստեղծված իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների հոսքերի ու Ծոցի վերջին զարգացումների վերաբերյալ: 

Ես իմ գործընկերոջը ներկայացրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն միտված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերն ու վերջին զարգացումները:

Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և բարձր գնահատել ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության վերաբերյալ ընդունված որոշման նախօրեին Իտալիայի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ նրանց կողմից որպես հիմք առաջադրված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը: 

Ես հրավիրեցի Իտալիայի արտաքին գործերի նախարարին այցելել Հայաստան: 

Հարգելի Անջելինո, շնորհակալություն, և ակնկալում ենք հյուրընկալել Ձեզ Երևանում»:

 

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»