ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթում ավելացել են 3.3 մլն բարելով
Международные новостиԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում ավելացել են 3.3 մլն բարելով` հասնելով 513.2 մլն բարելի: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` մեջբերելով երկրի Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալները:
Ինչպես հայտնի է դարձել, այս լուրի ֆոնին նավթի համաշխարհային գներն սկսել են առավել արագ տեմպերով նվազել:
Տեխասյան WTI ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) նվազել են 4.11 տոկոսով` կազմելով 46.21 դոլար` մեկ բարելի դիմաց:
Մինչդեռ ICE Futures լոնդոնյան բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան մատակարարումների ֆյուչերսները նվազել են 3.37 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 48.43 դոլար: