Թեհրանում ձերբակալված RT-ի լրագրողներին ազատ են արձակել
Международные новостиԻրանի ոստիկանության աշխատակիցներն ազատ են արձակել RT Arabic հեռուստաընկերության լրագրողներին, որոնց ձերբակալել էին ժամեր առաջ: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
«Լրագրողներին ձերբակալել էին իրանական խորհրդարանի մոտակայքում նկարահանում իրականացնելիս, տարածքը գտնվելիս է եղել հատուկ հսկողության տակ», - ասվում է հեռուստաալիքի մամուլի հաղրդագրության մեջ:
Նշվում է, որ լրագրողները շարունակում են կատարել իրենց աշխատանքը անհրաժեշտ ստուգումներն անցնելուց հետո: