«Նրանք մուգ վարսեր ունեն». Ջորջ Քլունիի հայրը պատմել է, թե ինչ տեսք ունեն երեխաները. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին առաջին անգամ հայր է դարձել: Այս մասին հայտնի է դարձել հունիսի 6-ին: Ամալը երկվորյակների է ծննդաբերել, որոնց դեռ քչերն են տեսել:
Spletnik-ը գրում է, որ երկրպագուներն ու լրագրողները փորձում են պարզել, թե ինչ տեսք ունեն երեխաները, սակայն Քլունիները բավականին փակ մարդիկ են, այդ պատճառով էլ դա անելն այնքան էլ հեշտ չէ: Լրագրողներից մեկին հաջողվել է կապ հաստատել Ջորջ Քլունիի ծնողների՝ Նիք Քլունիի և Նինա Բրյուսի հետ, ովքեր Սկայպի միջոցով շփվել են որդու հետ ու տեսել են երեխաներին: Նիքը նշել է, որ երկու երեխան էլ մուգ գույնի վարսեր ունեն:
«Նրանք պարզապես հիանալի են: Նինան կարծում է, որ Ալեքսանդրը հորն է նման: Ինձ նաև անուններն են դուր գալիս՝ Էլլա և Ալեքսանդր, շատ լավ է հնչում: Իսկ Ամալը հերոսուհի է: Դեռ մեկ շաբաթ չի անցել ծննդաբերությունից հետո, իսկ նա արդեն կատակում է: Կարծում եմ նրանք ամեն բան ճիշտ են անում: Երբ տեսա Ջորջին, նա ապակու նման աչքեր ուներ, կարծում եմ, որ սթափ էր: Ոչ, կատակում եմ»,- ասել է Նիքը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: