Հնդկաստանում գործարանում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է
Международные новостиՀնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում հրավառության պարագաներ արտադրող գործարանում հրդեհի եւ պայթյունի հետեւանքով 25 մարդ է զոհվել, եւս 8-ը տուժել են, հաղորդում է Times of India-ն։
Տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, տեղական ժամանակով 15։00-ին։ Փլուզվել է շինության մի մասը։
Նախաքննություն է սկսվել։ Գործարանի սեփականատերը թաքնվում է իրավապահներից։