Բելգիան հայտարարել է Թուրքիայի հետ հակաահաբեկչության ոլորտում աշխատելու բարդությունների մասին
Международные новостиԲրյուսելի համար շատ դժվար է համագործակցել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ այդ երկրի դիրքորոշման պատճառով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բրյուսելի ահաբեկչությունների հետ կապված իրավապահների գործողությունները հետաքննող Բելգիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժորժ Դելմանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ շատ բարդ է համագործակցել՝ չնայած ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության բարելավման Բելգիայի ջանքերին։
Թուրքիան շարունակում է ահաբեկիչների մասին տեղեկությունները բավական ուշացումով հաղորդել։
Նա նշել է, որ Բելգիայի նախարարակական պատվիրակությունների ջանքերը, որոնք դեռ 2004, 2005 եւ 2006 թվականներին Թուրքիա էին ուղարկվել, ոչնչի չեն հանգեցրել։
Դելմանը նշել է, որ միեւնույն խնդիրների հետ է առնչվում նաեւ Գերմանիան։