Ջորջ և Ամալ Քլունիները երեխաների ծնունդի կապակցությամբ չեն հասցնում նվերներն ընդունել
LifestyleԷլլա և Ալեքսանդր Քլունիների ծնվելուց անցել է ընդամենը 2 օր և Ամալ ու Ջորք Քլունիների մտերիմներն ու ընկերները չեն դադարում ծնողներին ուրախացնել նվերներով։ Ինչպես հայտնում են զույգին մտերիմ աղբյուրները, շնորհավորանքներ ու նվերներ ստացվում են աշխահի տարբեր անկյուններից ու երկու երեխաների հայրը հազից է հասցնում ընդունել բացիկներն ու փաթեթները։ Հետաքրքրական է, որ նվերներ են ուղարկում ոչ միայն ծանոթները, այլ նաև բոլորովին անծանոթ մարդիկ։
Միևնույն ժամանակ, Ամալ Քլունիի մորը՝ Բարիային, նկատել են Լոնդոնի խանութներում՝ թոռնիկների համար նվերներ գնելիս։
Հիշեցնենք, որ Ամալ և Ջորջ Քլունիների զույգ երեխաների ծննդյան մասին հայտնի դարձավ հունիսի 6-ին։ Երեխաները ծնվել են Լոնդոնի «Kensington Wing of London's Chelsea and Westminster» հոսպիտալում, որտեղ ծննդաբերելու համար Քլունիները վճարել են ավելի քան 10 հազար դոլար։