ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան նոր հարված է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին
Международные новостиԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային ռազմական կոալիցիան նոր ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ամերիկյան զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ռայան Դիլոնը:
Վերջինիս խոսքով` ոչնչացվել են «կոալիցիայի դաշնակից ուժերի» դիրքերին մոտեցած և վտանգ ներկայացնող տանկն ու հրետանային միավորը:
Ինչպես և նախորդ երկու դեպքում ավիահարվածը հասցվել է Աթ-Թանֆա բնակավայրի շրջանում, որտեղ կոալիցիոն ուժերն ու նրանց դաշնակիցները արդեն մի քանի ամիս է, ինչ գործում են: Դիլոնը դժվարացել է հայտնել, թե արդյոք զոհեր են գրանցվել վերջին ավիահարվածի հետևանքով` նշելով, որ այժմ զինվորականները պարզում են դա:
Բացի այդ, նա տեղեկացրել է, որ կոալիցիան խոցել է սիրիական կառավարական ուժերի անօդաչուն, երբ այն, իբրև, փորձել է հարված հասցնել իրենց ուղղությամբ: