Քեյփթաունում տեղի է ունեցել վերջին 30 օրում ամենաուժգին փոթորիկը
Международные новостиԱռնվազն 9 մարդ է զոհվել ՀԱՀ-ի Արեւմտյան Կապսկի նահանգում տեղի ուենցած փոթորկի եւ անտառային հրդեհների հետեւանքով, հաղորդում է «Սինհուա»-ն։ Օդերեւութաբանները հայտնում են, որ փոթորիկը կտեւի մինչեւ հունիսի 9-ը։
Վերջին 30 օրում ամենաուժգին փոթորիկը Քեյփթաունում եւ Արեւմտյան Կապսկի նահանգում տեղի է ունեցել հունիսի 6-ին եւ 7-ին։ Տարերքի հետեւանքով հարյուրավոր տներ են ավերվել, կաթավածահար են եղել ճանապարհները, Քեյփթաունում 5 մարդ է զոհվել։
Քեյթափունից 600 կմ հեռավորությամբ գտնվող փոքրիկ քաղաքում անտառային հրդեհ է բռնկվել։ Հունիսի 8-ի դրությամբ՝ առնվազն 4 մարդ է զոհվել, ավելի քան տասը հազար մարդ տարհանվել է, հրկիզվել են հարյուրավոր տներ։