Իրանի ոստիկանությունը 2 մարդու ձերբակալել է վերջին ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով
Международные новостиԻրանի ոստիկանությունը 2 մարդու ձերբակալել է Թեհրանում վերջերս իրականացված ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով, հայտնում է Tasnim-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ նրանք ձերբակալվել են Քերմանշահ նահանգում: Հակաահաբեկչական գործողության շրջանակում առգրավվել է 92 ատրճանակ:
Նախկինում Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է 5 ահաբեկիչների անուններ՝ ազգանունները չհստակեցնելով: Գերատեսչության հայտարարության համաձայն՝ նրանք կապ ունեին վահաբական եւ թաքֆիրիստական խմբավորումների հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հունիսի 7-ի առավոտյան ահաբեկիչների 2 խմբեր Թեհրանում հարձակումներ են կատարել խորհրդարանի շենքի եւ Խոմեյնիի դամբարանի վրա: Հարձակումների հետեւանքով 17 մարդ զոհվել է, 43 մարդ վիրավորվել: