Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ն «ամենամեծ ԻՊ-ն» է համարել տարածաշրջանում
Международные новостиԻրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հետ հրաժեշտի արարողությանը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը հովանավորում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ ինքն Է «ամենամեծ ԻՊ-ն»:
Ահաբեկչական գործությունների հետեւանքով զոհվել Է 17 մարդ, եւս շուրջ 50 հոգի վիրավորվել են: Զոհերի հետ հրաժեշտի արարողությունը հունիսի 9-ին Թեհրանում անցկացվում Է անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում: «Մենք դիմակայում ենք ԻՊ-ին եւ նրա զինյալներին, բայց Ամերիկան ամենամեծ ԻՊ-ն Է աշխարհում, նա Է ԻՊ-ի կողքին կանգնած տարածաշրջանում: Մենք կբարձրացնենք վարագույրը եւ կբացահայտենք, որ ամերիկյան բանակը եւ Կենտրոնական հետախուզական վարչությունն են (ԿՀՎ) հիմնական աջակցությունը ցուցաբերում ԻՊ-ին»,-նշել Է քաղաքական գործիչը: Լարիջանին Սաուդյան Արաբիային մեղադրել Է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Իր հերթին Իրանի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զուլֆիքարին հայտարարել Է, որ ահաբեկչական գործողություններից հետո ուժայինների լայնածավալ գործողություն Է անցկացվել ամբողջ երկրում եւ արտասահմանում: «Գործողության «նշանակալի» արդյունքների մասին պաշտոնյան խոստացել Է հայտնել մոտ ժամանակներս: Ցավակցություն Է հայտնել նաեւ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Խամենեին: «Այս ահաբեկչությունները վարձկանների կողմից դրսեւորվող ատելության եւ ագրեսիայի ակնհայտ վկայությունն են: Այս ահաբեկչական գործողությունների արդյունքն աճող ատելությունն Է ամերիկյան վարչակազմի եւ Սաուդյան Արաբիայի նկատմամբ»,-ասված Է Խամենեիի՝ զոհերի հարազատներին ուղղված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: